• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Սիեթլիի Ս. Հարություն եկեղեցում կատարվեց շրջանավարտների օրհնության կարգ

Հունիսի 18-ին ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի Սիեթլ քաղաքի Ս. Հարություն եկեղեցում մատուցվեց Ս․ Պատարագ, որից հետո կատարվեց տեղի երիտմիության դպրոցական և բուհական շրջանավարտների օրհնության կարգ։

Շնորհավորելով երիտասարդներին հիշարժան օրվա կապակցությամբ՝ Սիեթլի Ս. Հարություն եկեղեցու հոգեւոր հովիվ և երիտմիության հոգևոր պատասխանատու Տեր Վազգեն Քհնյ. Բոյաջյանը վերջիններիս կոչ արեց իրենց մասնագիտությունն ի սպաս դնել մարդկության բարօրությանը և հայրենիքի շինությանը։

Եկեղեցու բակը օրվա առթիվ զարդարված էր փուչիկներով, կազմակերպվեց հյուրասիրություն։