ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, սեպտեմբերի 10-ին Սուրբ Պատարագից հետո Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին Եկեղեցու Երիտասարդաց միությունը՝ հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Թովմա քահանա Անդրեասյանի գլխավորությամբ, ՍԻՐՈ ՃԱՇ մատուցվեց Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց միությունների համակարգող արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի, թեմի երիտմիությունների ատենապետների ու անդամների հետ։

Ինչպես նշվեց հանդիպման ընթացքում` շատ կարևոր է միմյանց հետ շփումը. այն մեծ ուժ է տալիս և լուսավոր հիշողություն դառնում ներկաներից յուրաքանչյուրի համար։
Քահանաները նախորդ նմանատիպ հանդիպումներից հիշողություններով կիսվեցին։
Սեղանի գլխավոր ուտեստը հայկական ավանդական Հարիսան էր։