• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

«Մեր կյանքը Սիրո պատմություն է». «Երանիների» հեռավար քննարկում

-Թո՛ղ Տիրոջ Հոգին մեզ վրա լինի, որ Իր խոսքերը ճիշտ հասկանանք,- Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցու կենդանի ֆոնին սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանն իր հեռավար հանդիպումը երիտասարդների հետ, որը նախաձեռնել էր ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակը:

Ոմանք ասում են՝ «Երանիների» ցուցակը խրթին վարդապետական ցուցակ է: Այնտեղ խոսվում է երկնքի արքայության մասին, որ միայն վարդապետներին է հասու:  Մենք Հիսուս Քրիստոսի միջոցով Հայր Աստծո երանելի զավակներն ենք: Արդյո՞ք դա երանություն չէ: Ուրեմն մեր կյանքը Սիրո պատմություն է, —  սրամիտ համեմատություններով իր Սիրո պատմությունն էր հյուսում Մայր Աթոռի միաբանը:

-Հիսուսի հետ Կյանքը պետք է գրենք մեծատառով, ինչպես ոմանք իրենց սիրելիների անունները հեռախոսի մեջ գրանցում են՝ մեծատառով գրելով «Կյանք»: Պետք է ուրախ լինենք հոգով աղքատանալուց, իսկ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մեր մեջ բացակայում է աշխարհային հարստությունը: Շատ կարևոր է ֆիքսել՝ ո՞վ իրավունք ունի մեր կյանքում՝ Հիսու՞ս, թե՞ աշխարհը: Հիսուսի ապրած կյանքն է, որ ունի իրավունք: Մենք ումի՞ց ենք վերցնում օրինակ: Ու՞մ ենք մենք ընտրում: Ես ընտրում եմ Հիսուսին, ով իրավունք ունի ասելու՝ արի՛ իմ հետևից,- համոզմունք հայտնեց բարեշնորհ սարկավագը և հանգամանալից անդրադարձավ «Երանիներից» յուրաքանչյուրին: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Yandex.Metrica