• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

SPEAKnic ակումբ․ խոսում ենք անգլերեն

 

ՀԵՀԵՄ ԿԳ-ի հերթական նախագիծն այսօր իրականություն դարձավ։ Բացվեց SPEAKnic անգլերենի խոսակցական ակումբը, որին մասնակցում են 12 երիտասարդներ։ Ակումբը գործելու է շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի։ SPEAKnic-ում անգլերեն լեզվով քննարկվելու են երիտասարդական, հոգևոր, Աստվածաշնչյան թեմաներ։ Ակումբի ստեղծումը կխթանի նաև միջթեմական երիտասարդական կապերի ամրապնդմանը, երիտասարդների սոցիալիզացմանը։

Որոշակի չափով հմտանալուց հետո արդեն ակումբականները կապ կհաստատեն արտերկրի թեմական երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման նպատակով։ Անգլերենին լեզվակրի մակարդակով տիրապետող երիտասարդներն իրենց լեզվական հմտությունները կփոխանցեն SPEAKnic -ցիներին, իսկ վերջիններս հայերենի իրենց իմացությամբ կկիսվեն նրանց հետ։

Ակումբը բաց է բոլորի առաջ, և կախված թվաքանակից՝ կարող են ձևավորվել նոր խմբեր։

Տեսահոլովակը՝ Եվա Պողոսյանի