Անցնող շաբաթավերջին՝ նոյեմբերի 10-12-ը, ԱՄՆ Արևմտյան թեմի ՀԵԵՄ-ի՝ ACYO-ի Կենտրոնական խորհուրդն այցելեց Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի Սբ. Աբգար եկեղեցու երիտասարդներին:
Շաբաթ օրը երիտասարդները միացան Կենտրոնական խորհրդին՝ այցելելու Երաժշտական գործիքների թանգարան:   Երիտասարդներն  այցելեցին նաև սահադաշտ, որից հետո հյուրընկալվեցին Իսահանջանների տանը, որտեղ ֆիլմի դիտում և հյուրասիրություն անցկացվեց։

Հաջորդ  առավոտյան բոլորը Տեր Զաքարիա քահանա Սարիբեկյանի գլխավորությամբ մասնակցեցին Ս․ Պատարագի։ Այնուհետև  անցկացվեց տարածաշրջանային հանդիպում, որը ներառում էր տեղեկատվական աշխատաժողով և ամփոփիչ հաշվետվություն:

Սա 2023 թվականի վերջին տարածաշրջանային հանդիպումն էր։