Հոկտեմբերի 12-ին՝ Սրբոց Թարգմանչաց տոնին, օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, թեմի Կիրակնօրյա դպրոցների և Երիտասարդաց միությունների շուրջ 450 սաներ մեկնեցին ուխտագնացության դեպի Սաղմոսավանք, Հովհաննավանք և Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցի:

Ուխտավորներին առաջնորդում էին Մասյացոտնի թեմի Կիրակնօրյա դպրոցների և Երիտասարդաց միությունների պատասխանատուներ Տ. Հովսեփ քհն. Սարգսյանը և Տ. Եղիշե քհն. Նուրիջանյանը, ինչպես նաև` կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներ: Օրը հագեցած էր աղոթքներով, հոգևոր զրույցներով, ազգային ուրախ երգերով: Մասնավորապես ուխտավորները նախապես սերտած 90-րդ սաղմոսի խոսքերով միասնաբար աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ հայցելով Տիրոջ օրհնությունն ու օգնականությունը։

 

Աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=100082538190681