Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները շարունակում են իրենց գործունեությունը։
Նոյեմբերի 25-ին երիտասարդները նախ Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին։
Հավարտ Պատարագի, տեղի հոգևոր հովիվ արժ. Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի առաջնորդությամբ, կիրակնօրյա դպրոցի սաների հետ երիտասարդներն այցելեցին «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց, որը ժամանակին եղել է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքը, իսկ այսօր երբեմնի ծաղկուն մայրաքաղաքից մնացել են միայն ավերակներ։

Տեր Հայրն ու կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհին ներկայացրեցին հին Դվինի, կաթողիկոսական աթոռի տեղափոխման և տեսարժան վայրերի մասին պատմական փաստեր։

Օրվա ավարտին Տեր Հայրը երիտմիության անդամներին գրքեր նվիրեց։