Օրհնությամբ Հաղարծնի վանքի վանահայր Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի՝ սույն թվականի հունվարի 27-ին ստեղծվեց Տավուշի Թեմի «Ավետիս» երիտասարդաց միությունը։

Երիտասարդաց միության նիստը սկսվեց Տերունական աղոթքով, օրհնության և ողջույնի խոսքով։

Երիտասարդաց միությունը համախմբել է երիտասարդներին Տավուշի Թեմի չորս շրջաններից՝ Դիլիջանի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի։

Երիտասարդաց միության անդրանիկ նիստին կատարվեց դիվանի հետևյալ ընտրությունը՝

1․ Ատենապետ՝ Մոնիկա Մանուչարյան — Թեղուտ վարչական շրջան

2․ Ատենադպիր Վարդինե Ներկարարյան — Գանձաքար վաչական շրջան

3․ Կարգապահական գծով պատասխանատու՝ Մհեր Ղարսյան — ք․ Նոյեմբերյան

4․ Կազմակերպչական գծով պատասխանատու՝ Վահագն Եգանյան — ք․ Իջևան

5․ Գանձապահ՝ Սեդա Բայրամյան — Այգեհովիտի վարչական շրջան

6․ Արխիվի պատասխանատու՝ Իդա Սմբատյան — Գանձաքար վարչական շրջան

Երիտասարդաց միության Ընդհանուր ժողովի անդամներ ընտրվեցին՝

1․ Շուշան Սարգսյան — Գոշ վարչական շրջան

2․ Սյուզաննա Երեմյան — ք․ Բերդ

3․ Մելինե Քուչուկյան — Հաղթանակ վարչական շրջան

4․ Լիլիթ Վարդապետյան — Աչաջուր վարչական շրջան

5․ Նելլի Գուլինյան — Հաղարծին վարչական շրջան

Երիտասարդաց միությունը նպատակ ունի զարգացնել Տավուշի Թեմի երիտասարդների հոգևոր, մշակութային և հասարակական կյանքը։

 

աղբյուր