Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունն ունի ավանդույթ՝ ամեն տարի միության առաջին ուխտագնացությունը կազմակերպել ոտքով դեպի Սուրբ Էջմիածին:
Ուխտի ճանապարհն այս տարի երիտասարդներն անցան Բարեշնորհ Վարդան սարկավագ Ասլանյանի ուղեկցությամբ՝ մայիսի 5-ին:
Երիտասարդ ուխտավորներն ուխտագնացությունն սկսեցին միասնական աղոթքով, որից հետո շարժվեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մոտ երեք ժամ տևող ոտքի ճանապարհը նրանք հաղթահարեցին աղոթքներով և հոգևոր զրույցներով։