Սեպտեմբերի 8-ին Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Որդիք Լուսոյ» երիտասարդաց միությունը Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի առաջնորդությամբ այցելեց Ս․Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ծննդատուն։

Հիվանդանոցի բժշկական անձնակազմի ու ծննդատանը գտնվող մայրերի հետ հանդիպմանը Տեր Աշոտն ու երիտասարդները խոսեցին Տիրամոր ծննդյան տոնի, մայրության հրաշքի, Աստծո օրհնության մասին։

Զրույցի կարեւոր թեմաներից մեկն էր հղիության արհեստական ընդհատումը։ Երիտասարդները հղիության արհեստական ընդհատման դեմ պայքարին ուղղված իրազեկում իրականացրին ծննդատանը։ Դրա համար նրանք հատուկ պաստառներ էին պատրաստել։

Շրջելով հիվանդամոցում` այցելուները նաեւ շնորհավորեցին մայրիկներին` նրանց ու զավակներին առողջություն մաղթելով։

Աղբյուր՝ https://qahana.am/post/4696?fbclid=IwAR11tI5zTOwqbdoYTCX00odrXMy-3LJ74LC7xtkcpcRwKpPfxl_q03le7c8&mibextid=9R9pXO