2 շաբաթ առաջ տարածաշրջանային հանդիպման շրջանակներում ԱՄՆ Արևմտյան թեմի երիտմիության՝ ՀԵԵՄ-ի (ACYO) Կենտրոնական խորհրդի գործընկերներ Մհեր Հովհաննիսյանը և Էնդրյու Ղարիբյանը հնարավորություն ունեցան այցելելու երիտմիության Լաս Վեգասի «Սուրբ Կիրակոս» մասնաճյուղ:

Հոկտեմբեր 14-ին Կենտրոնական Խորհրդի անդամները հրավիրվեցին մասնակցելու Աշնանային փառատոնին։ Անցկացվեցին ACYO-ի անդամների կողմից մշակված ճանաչողական խաղեր: Հաղթողներին մրցանակներ հանձնվեցին։

Հոկտեմբերի 15-ին Կենտրոնական Խորհրդի անդամները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի, որից հետո անցկացվեց Խորհրդի շրջանային ժողովը։ Խոսվեց այն մասին, թե ինչ է ՀԵԵՄ-ն նոր անդամների համար, և ինչպես նրանք կարող են մասնակցել կառույցի գործունեությանը։
Այնուհետև Խորհրդի անդամները ստեղծեցին Google Drive-ի թղթապանակ՝ բոլոր անհրաժեշտ գործիքներով, որոնք կօգնեն առավել արդյունավետ դարձնել Լաս Վեգասի մասնաճյուղի գործունեությունը։