• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ ԿԳ–ում Տնօրհնեքի կարգ կատարվեց

Սուրբծննդյան տոնին հաջորդող օրերին եկեղեցական ավանդույթի համաձայն Տնօրհնեքի շրջան է։ Այս բաեպաշտական ավանդույթին հավատարիմ՝ հունվարի 12-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում կառույցի հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանը կատարեց Տնօրհնեքի կարգ:
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» երգասացության ներքո Հայր Սուրբը օրհնած ջրով ցողեց ՀԵՀԵՄ ԿԳ շենքի բոլոր անկյունները, իսկ աշխատակազմին և անդամներին մաղթեց արգասաբեր տարի։