«Ի Լույս» երիտասարդական թատրոնը դեկտեմբերի 6-ին հանդես եկավ «Ու՞ր ես, Ադամ» ներկայացման երկրորդ ցուցադրությամբ։ Պիեսի հեղինակը և բեմադրիչը Սուրբ Զորավոր եկեղեցու կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ Տաթևիկ Պետրոսյանն է։

Պիեսը մի երիտասարդի հոգու պայքարի պատմություն է՝ սեփական խղճի և ինքնարդարացման միջև։ Երիտասարդը հոգու խաղաղություն է գտնում միայն այն ժամանակ, երբ ճանաչում և ընդունում է Աստծուն իր ներսում։

Նշենք, որ «Ի Լույս» երիտասարդական թատրոնը գործում է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) աջակցությամբ։ Ներկայացմանը ներգրավված էին նաև ՀԵՀԵՄ կամավորներ։