Հոկտեմբերի 17-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ այցելեցին այս օրերին Մայր Աթոռում հյուրընկալված Վատիկանի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ներկայացուցիչները և հանդիպում ունեցան գրասենյակի երիտասարդների հետ:
Նշենք, որ Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից 2026 թ. հունվարի 18-25-ը կայանալիք ամենամյա քրիստոնյաների միասնության աղոթքի շաբաթը նվիրվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի ընթացքում ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն քրիստոնեական միության և համերաշխության, ինչպես նաև Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի։