Մայիսի 20-ին Վիրահայոց թեմի երիտասարդները, օրհնությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի, բացօթյա հանդիպում անցկացրեցին։ Նրանք Բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանի  և Ռաֆայել դպիր Գասպարյանի նախաձեռնությամբ արշավ իրականացրեցին դեպի Կրիաների լճի հարակից անտառ։

Ռաֆայելն իր հերթական դասն անցկացրեց։ Գևորգ սարկավագի զրույցի թեման էր «Առաքինություն, մոլություն, մեղք»։
Օրն ավարտվեց ազգային պարերով և խարույկով։