Վիրահայոց թեմի երիտասարդներից կազմված «Ընտրյալներ» թիմը, Բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանի գլխավորությամբ, հաղթեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղում։
Խաղը կազմակերպվել էր Վրաստանի հայ կաթոլիկների կողմից «Վրաստանի հայ համայնք»-ի կենտրոնում, որին մասնակցում էին հայազգի տարբեր խմբեր։