Վիրահայոց թեմում յուրաքանչյուր կիրակի հանդիպումներ են անցկացվում պատանի կամավորների խմբի հետ։ Խմբի ղեկավար Աննա Մկրտիչյանը կամավորների հետ զրուցում է երիտասարդներին հուզող հարցերի շուրջ՝ աստվածաշնչյան թեմաների հիման վրա։

Վերջին հանդիպմանը երիտասարդները բաժանվեցին երկու խմբի, մեկը պետք է ներկայացներ երիտասարդի դերը եկեղեցում, իսկ մյուսը՝ եկեղեցու դերը երիտասարդի կյանքում։

Հանդիպումներն անցնում են ինտերակտիվ և մասնակցային ձևաչափով։