Հուլիսի 18-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում երիտասարդների երկրորդ հոսքի համար անցկացվեց «Աստծո կամքը» 7-շաբաթյա դասընթացի վերջին բանախոսությունը, որի թեման էր «Աստվածաշունչը և Եկեղեցին»։
Անդրադարձ եղավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի և նրա աշակերտների կողմից հիմնված Եկեղեցու առաքելությանը, նվիրապետական աստիճաններին, առաքյալներ-աշակերտներ-հայրեր-վարդապետներ դասակարգումների միջև նմանություններին և տարբերություններին, սրբերին և արդի աշխարհում Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին։
«Աստծո կամքը» դասընթացը մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։
Դասընթացի նպատակը երիտասարդներին աստվածաշնչային պրակտիկ գիտելիքների փոխանցումն է, որը կօգնի նրանց գտնել իրենց համար կենսական նշանակության հարցերի պատասխանները։
«Աստծո կամքը» ՀԵՀԵՄ դասընթացի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ
Այն երիտասարդները, ովքեր նոր են ուզում միանալ դասընթացին, կարող են գրանցվել այստեղ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe3IdNtfucfTjL98RhzkLTohWh8fy6vmXEVaVdb1AtmqIUa3Q/viewform?usp=sf_link