Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում տեղի ունեցավ թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի հանդիպումը «Նուռ» երիտասարդաց միության անդամների, ինչպես նաեւ Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողների հետ։
Զրույցի թեմաներն էին՝ Մեծ Պահք, եկեղեցասիրություն, հավատարմություն ազգային արժեքներին։


