Ավետման տոնի օրը՝ ապրիլի 7-ին, Սուրբ Պատարագից հետո, օրհնությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանի և երիտասարդների նախաձեռնությամբ, ընդառաջ Ծաղկազարդին և Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության Ավետիսին, կազմակերպվեց Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարի մաքրությունը։

Մասնակցեցին եկեղեցու հոգևոր հովիվ արժ․ Տեր Օշական քահանան իր ընտանիքով և երիտասարները, անգամ՝ փոքրիկները, որոնք մաքրեցին եկեղեցին՝ պատրաստելով այն քրիստոնյաներիս համար ամենակարևոր տոնակատարությանը։