Սեպտեմբերի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, անցկացրեց հոգևոր-ինտելեկտուալ խաղ: Երիտասարդ միության անդամները միմյանց հետ մրցեցին «Հավատք», «Հույս» և «Լույս» անվանումները կրող թիմերով: Երիտասարդները պատրաստվել էին ինտելեկտուալ խաղին՝ վերընթերցելով Ղուկասի ավետարանը: Երեք փուլով անցկացված ինտելեկտուալ խաղի ընթացքում մասնակիցները ոչ միայն ստուգեցին տարիների ընթացքում ձեռք բերած իրենց գիտելիքները, այլ նաև ամրապնդեցին դրանք:

Առաջին տեղը զբաղեցրեց «Հավատք» թիմը՝ արժանանալով մրցանակի: Հոգևոր ինտելեկտուալ խաղին հետաքրքությամբ հետևում էին և իրենց գիտելիքներն ստուգում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի այցելողները:

 

Աղբյուր՝ https://surbzoravor.am/post/view/intelektual-khagh-or-