ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Տիրան ավագ քհն. Առուշանյանի գլխավորությամբ, «Մանանա» ԵՄ անդամներն այցելեցին «Զատիկ» մանկատուն:
Մանկատան տարածքում գտնվող զինվորների պուրակում տնկեցին եղևնի, որից հետո տեր հայրը կատարեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված մեր եղբայրների, աղոթք բարձրացվեց գերեվարված և անհայտ կորած մեր հայրենակիցների համար։ Այնուհետև մանկատան սաները ելույթ ունեցան և ներկայացրեցին իրենց սովորած երգերից ու պարերից։ Վերջում տեր հոր գլխավորությամբ երիտասարդները մանկատան սաներին բաժանեցին նվերներ: