Ծանոթացեք «Լինել ՀԵՀԵՄ-ական» նախագծի այսօրվա հերոսին՝ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի քարտուղարության բաժնի անդամ Գրիգոր Թարվերդյանին։
ՀԵՀԵՄ-ի և Գրիգորի ճանապարհները հատվել են, երբ այստեղ է եկել իր գաղափարները կիսող մարդկանց հետ երիտասարդներին եկեղեցուն մոտեցնելու և համատեղ ուժերով նույնպես հասարակությունն ավելի եկեղեցասեր դարձնելու նպատակով։ Գրիգորը վստահ է, որ այդ միախմբման արդյունքում կհաջողենք կառուցել բոլորիս երազանքների երկիրը։
Ի՞նչ են ստանում երիտասարդները ՀԵՀԵՄ-ում, ահա թե ինչ է պատմում նա․
________
ՀԵՀԵՄ-ը նոր ասպարեզ է՝ առավելագույն հնարավորություններով և միջոցներով, որը թույլ է տալիս վերցնել գիտելիք և փորձ՝ կիրառելի ոչ միայն սեփական կյանքում, այլև՝ հօգուտ հասարակության։ ՀԵՀԵՄ-ում տիրում է ջերմ և ուրախ մթնոլորտ, որի շնորհիվ ունենք մեծ թվով անդամներ։
Երիտասարդները պետք է ձգտեն ապրել առաքինի և եկեղեցասեր հասարակության մեջ, իսկ ՀԵՀԵՄ-ը ընձեռում է մեզ այդ հնարավորությունը։ Այստեղ սովորում ենք, թե ինչպես լինել ճշմարիտ քրիստոնյա ոչ միայն խոսքերով, այլ՝ գործերով, քանզի, ինչպես գիտենք, հավատքն առանց գործերի մեռած է։
Գրիգոր Թարվերդյան
ՀԵՀԵՄ անդամ