Ես Արթիկից եմ։ ՀԵՀԵՄ անդամ դարձա 2020թ.-ից։ Անդամակցեցի առանց ակնկալիքների ու սպասելիքների, քանի որ իմ կյանքում աստվածճանաչողությունից հետո սկսեցի հասկանալ, որ յուրաքանչյուրս ունենք ի վերուստ տրված առաքելություն, շնորհ, որ պիտի օգտագործենք նպատակային, իսկ ՀԵՀԵՄ-ը հիանալի հնարավորություն է ստեղծում երիտասարդների համար հմտություններն ու կարողությունները ռացիոնալ կերպով օգտագործելու։

ՀԵՀԵՄ-ից տուն եմ տանում դրական ու ջերմ էմոցիաներ, գաղափարների ու մտքերի փունջ, իսկ Հայր Սուրբի հոգևոր զրույցներն ու խրատներն ինձ համար գանձերի մի տուփ են։

 ՀԵՀԵՄ-ական միջավայրն ամենաջերմ, ամենահյուրընկալ, ամենասիրուն, ամենահոգատարն է, ինչքան էլ թվարկեմ, մեկ է, քիչ է լինելու։

ՀԵՀԵՄ-ին անդամագրվելը երիտասարդի համար կարևորագույն հարթակ է։ Այստեղ նա կրթվում է բազմակողմանի կերպով, ձեռք է բերում բազմաթիվ հմտություններ ու կարողություններ։

Այստեղ սովորեցի գնահատել ու արժեվորել եկեղեցիս, հավատքս, հայրենիքս։

Այստեղ գալուց հետո հասկացա՝ որտեղից սկսեմ, որտեղ օգտակար լինեմ ու որտեղ գործեմ։

ՀԵՀԵՄ-ը կբնութագրեմ հետևյալ կերպ՝  ամենաջերմ, ուսուցողական, գաղափարային, հոգատար, նախաձեռնող։

 

 

 

Զաբելա Մինասյան

ՀԵՀԵՄ անդամ