ՀԵՀԵՄ-ի մասին իմացել եմ իրենց ֆեսբուքյան էջից, և ամեն շաբաթ երեկոյան Zoom հարթակով միանում էի հոգևոր թեմաներով կազմակերպած իրենց հանդիպումներին: Ակնկալիքներս շատ մեծ էին, և դրանք արդարացվեցին: Առաջին անգամ, երբ այցելեցի ՀԵՀԵՄ, մի փոքր լաված էի, բայց լարվածությունս միանգամից անհետացավ, երբ հանդիպեցի բարեհամբյուր և դրական Անգելինա Ալեքսանյանին՝ Հասարակական կառույցների գծով փոխտնօրենին: Մենք միասին շատ հետաքրքիր զրույց ունեցանք այդ օրը:
Այն ամենը ինչ տեսել եմ ՀԵՀԵՄ-ում, հարգանք և հոգատարություն է միմյանց նկատմամբ:
Դառնալով ՀԵՀԵՄ անդամ՝ այստեղ ծանոթանում ես տարբեր մասնագիտությունների տեր և ամենատարբեր գաղափարներով լեցուն մարդկանց հետ, ինչը, ըստ իս, շատ կարևոր դեր է խաղում երիտասարդի կյանքում:
ՀԵՀԵՄ-ի շնորհիվ ձեռք եմ բերել հոգևոր կյանքում ինքնազարգացում, ակտիվություն և առաջընթաց:
ՀԵՀԵՄ-ն օգնում է երիտասարդին ավելի մոտենալ քրիստոնեական հավատքին, ինչը շատ կարևոր է, որովհետև մենք, լինելով առաջին քրիստոնյա ազգը, պետք է դաստիարակվենք քրիստոնեական և հայեցի ոգով, քանի որ ապագան մենք ենք՝ երիտասարդներս:
Անի Գրիգորյան
ՀԵՀԵՄ անդամ