Նոր և հետաքրքիր միջավայրի բացահայտումը և կամավորությամբ զբաղվելու մեծ ցանկությունս ինձ բերեցին ՀԵՀԵՄ: Տպավորություններս առաջին օրերից դեռ թարմ են և միայն ժպիտ են առաջացնում: ՀԵՀԵՄ-ից ինձ հետ տանում եմ անսահման մեծ դրական էներգիա, նոր ընկերներ, մեծ ու լուսավոր գաղափարներ:
ՀԵՀԵՄ-ը մի միջավայր է, որտեղ կարող ես ինքնաարտահայտվել:
Եթե երիտասարդ ես, մոտիվացված, ունես նոր և հետաքրքիր գաղափարներ, սիրում ես շփվել, օգնել և օգտակար լինել մարդկանց, արի՛ ՀԵՀԵՄ:
Այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ ճանաչել շատ լուսավոր մարդկանց, որոնց հետ շփումն էլ համարում եմ ՀԵՀԵՄ-ում իմ ամենամեծ ձեռքբերումը։
ՀԵՀԵՄ-ը վայր է, որտեղ դու միշտ սպասված, գնահատված և սիրված ես։
Մարինե Մարկոսյան
ՀԵՀԵՄ անդամ