• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ՀԵՀԵՄ-ում հաղթում է սերը

Ողջու~յն, իսկ դուք գիտե՞ք, որ ՀԵՀԵՄ-ում մենք  ունենք փորձառու անդամներ, ովքեր տարիներ ի վեր ՀԵՀԵՄ-ական միջավայրի կրողն ու տարածողն են։ Նրանցից մեկն էլ Եսթեր Հակոբյաննն է՝ հասարակական կապերի բաժնից։ Եսթերը պատմում է, որ ՀԵՀԵՄ գալուց ի վեր ավելի  շատ գաղափարներ են ծնվել` հասարակության կյանքը ավելի լավը դարձնելու համար։

Նա կարևորում է այն փորձառությունն ու հմտությունները, որոնք ձեռք է բերել ՀԵՀԵՄ-ում։

________

Բացի բազմաթիվ դասընթացները, որոնք կազմակերպվում են ՀԵՀԵՄ անդամների համար, անչափ կարևոր է հասարակական կապերի բաժնի անդամ լինելը, հատկապես երբ բաժինը գլխավորում է իր գործի գիտակ, պրոֆեսիոնալ  Անգելինա Ալեքսանյանը, որից միշտ նոր բան կարելի է սովորել։

Եթե ինձ հարցնեն՝ ինչու երիտասարդը պետք է լինի ՀԵՀԵՄ անդամ, կպատասխանեմ, որ ՀԵՀԵՄ-ը յուրաքանչյուր երիտասարդի համար կարող է բացել մեծ ճանապարհ՝ թե՛ ինքնակրթության, ինքնաճանաչողության, թե՛ իր գաղափարները իրականացնելու համար։

Կարող եմ ասել, որ ՀԵՀԵՄ-ում հաղթում է սերը։

Եսթեր Հակոբյան

ՀԵՀԵՄ անդամ

Yandex.Metrica