• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ℂoronaℤoom․ Արթիկ և Շիրակ

Հունիսի 8-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը` Արթիկի և Շիրակի թեմերի երիտասարդական հարցերով պատասխանատուների և ներկայացուցիչների հետ։

Արթիկից մեզ էին միացել թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը և ներկայացուցիչներ Տարոն Աղաքարյանն ու Արմեն Ղազարյանը, իսկ Շիրակի թեմի երիտասարդությանը լիազորված էին ներկայացնել՝ Շուշանիկ Մանուկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը և Բարեշնորհ Արմեն Սարկավագ Իսահակյանը։

ՀԵՀԵՄ Հեգևոր տեսչի ողջույնի խոսքից հետո Արթիկի թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու Տեր Լևոնը ներկայացրեց երիտասարդների թեմում իրականարած գործունեությունը

  • Քանի որ թեմը չունի սոցիալական ծառայության կենտրոն, Վեհափառ Հայրապետի կողմից տրամադրված օգնության բաշխումը ամբողջությամբ իրականացրել են երիտասարդները․ գտել և գրանցել են կարիքավոր ընտանիքներին, կազմել շահառուների ցուցակները, հավասարաչափ կշռել և պատրաստել են նախատեսված փաթեթները, իրականացրել դրանց բաշխումը։ Սոցիալական ծրագիրն իրականացվել է չորս փուլով։
  • Առցանց հոգևոր զրույցներ տարբեր քրիստոնեական թեմաներով🎚 և այլ առցաց նախաձեռնություններ։

Շիրակի թեմի գործունեությունը ներկայացրեց Արմեն Սարկավագ Իսահակյանը, նշելով․

  • «խնդիր էին համավարակի շրջանում առաջ եկած սահմանափակումները, սակայն դրանք իրենց դրական կողմերն ունեցան, քանի որ կարողացանք համացանցային հնարավորություններին ավելի լավ ծանոթանալ և ավելի արդյունավետ կիրառել։ Համավարակի դեմ պայքարի մի ուղին էլ առցանց հարթակը դարձավ»։
  • Բարեշնորհ Սարկավագը նշեց նաև, որ թեմը սոցիալական կենտրոն ունի, սակայն երիտասարդներն իրենց առաքելությունն իրականացրել են՝ գտնել կարիքավոր ընտանիքների, պատրաստել և բաաժանել սննդի փաթեթներ։

Երիտմիությունների ներկայացուցիչներ Շուշանիկ Մանուկյանը և Լիլիթ Հովհաննիսյանը հայտնեցին, որ թեմի տարբեր երիտասարդաց միություններում տարբեր ծրագրեր են իրականացնում

  • Թեմի ընթացիկ գործունեության շարունակությունը իրականացվել է առցանց։ Իրազեկումը որ մինչ համավարակի շրջանը առկա էր՝ տոների խորհուրդների, կատարման ձևերի մասին, այժմ իրականացվում է առցանց դաշտում՝ ֆեյսբուքյան էջերում նյութերի տարածման միջոցով։
  • Առկա են նաև տարբեր ներթեմական երիտասարդական առցանց խմբեր, որոնցում միության անդամները քննարկում են նոր նախաձեռնություններ և ստրատեգիական հարցեր։
  • Առցանց իրականացվում են Հետաքրքիր հոգևոր զրույցներ, Սուրբգրգային ընթերցումներ, քննարկումներ օնլայն հարթակում Տեր Հայրերի հետ, ժամերգությունների, պատարագների ուղիղ հեռարձակումներ🖥, անհատական միասնական առցանց աղոթքներ։
  • Պարբերաբար անցկացվում են տարբեր երիտասարդական հարցերի շուրջ վիկտորինաներ։

Հանդիպման ընթացքում ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ խաչատրյանը ներկայացրեց օրակարգային հարցերը։ Հայր Սուրբը նախ խոսեց այս հեռավար հանդիպումների կարևորության և վերջնանպատակի՝ տարածաշրջանային ժողովների մասին, որոնց ընթացքում քննարկելու և պլանավորվել է ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական 2020-2021 ուխտագնացությունը։ Քննարկվեցին Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի միջոցառումները, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նոր նախաձեռնությունները թեմական երիտասարդական միությունների հետ։

Գրասենյակի թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանը ներկայացրեց Կենտրոնական գրասենյակի «100 հարց եկեղեցու մասին», «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները» և «Իմ եկեղեցին» նախատեսվող նոր նախաձեռնությունները։

Ամփոփելով հանդիպումը՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը նշեց թեմական երիտասարդական կյանքի աշխուժացման հնարավորությունները և երիտասարդների կարողությունների հզորացման կարևորությունը։ Այս համատեքստում Հայր Սուրբն անդրադարձավ նաև Շիրակի նոր նախաձեռնությունների կարևորությանը՝ թեմի կազմավորման 100 ամյակի կապակցությամբ։ Նա նաև հույս հայտնեց ՀԵՀԵՄ 2020-2021 ուխտագնացությանը Շիրակի թեմ այցելություն իրականացնելու առնչությամբ։

Հանդիպումն ավարտվեց Հիվանդների ապաքինման աղոթքով։

#ℂoronaℤoom📆Հունիսի 8-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը` Արթիկի և Շիրակի թեմերի…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Monday, June 8, 2020

Yandex.Metrica