ℂoronaℤoom․ Ֆրանսիա
Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և թեմի երիտասարդական հարցերով պատասխանատու Նաիրի Խաչատուրյանի հետ։
Նաիրի Խաչատուրյանը ներկայացրեց համավարակի օրերին թեմի երիտասարդական գործունեությունը
- Հեռավար ժողովներ,
- Աստվածաշնչի ոսուցումներ,
- Պատարագների առցանց հեռարձակումներ,
- Արյան նվիրատվություն՝ ապրիլի 24-ի առիթով,
- Թեմում արդեն երկու տարի է իրականացվում է «Ամառային ճամբար» ծրագիրը, որն այս տարի համավարակի պատճառով չստացվեց կազմակերպել։ Դրա փոխարեն նախատեսվում է ամառային դասընթաց իրականացնել, քանի որ թեմում կիրակնօրյա դպրոցներ չկան։
ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը և ԿԳ-ի աշխատակազմը ներկայացրին ℂoronaℤoom հանդիպումների օրակարգային հարցերը։
Վահան Սրբազանը Խոսեց Ֆրանսիայի հայ եկեղեցասեր երիտասարդաց միություն ստեղծման և գործունեության մասին։ Նա շնորհակալություն հայտնեց Հայր Սուրբին և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի աշխատակազմին ասելով, որ ՀԵՀԵՄ-ն ուղիղ ճանապարհի վրա է և հիանալի գործունեություն է ծավալվում։ Հայտնեց, որ որպես առաջնորդ շարունակելու է անել այն ամենը, ինչը կնպաստի եկեղեցասեր երիտասարդաց շարժման զորացմանը Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում։
Սրբազանը Հրավիրեց Հայր Սուրբին այցելել Ֆրանսիա, հատկապես Մաքսե, Լիոն և Փարիզ քաղաքներ և կազմակերպել երիտասարդական հավաք-ժողով։
Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով։
#ℂoronaℤoom ?Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ…
Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Thursday, June 25, 2020