• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ℂoronaℤoom․ Մեծ Բրիտանիա և Իռլանդիա

Հունիսի 16-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի ℂoronaℤoom հեռավար հանդիպումը` Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու` Արժանապատիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանի և Լոնդոնի երիտասարդական միության ներկայացուցիչ Վանուհի Պետրոսյանի հետ։

Տեր Հայրը և Վանուհին ներկայացրեցին համավարակի շրջանում թեմի երիտասարդական թևի իրականացրած գործունեությունը։

  • Թեմի երիտասարդ կամավորները այս ընթացքում այցելել են Տարեցներին, բաշխել սննդի փաթեթներ,
  • Առցանց իրականացվել է «Վիկտորինայի գիշեր» նախաձեռնությունը՝ նվիրված Հայաստանի անկախությանն ու հաղթանակներն, որին մասնակցել են երիտասարդներ ԱՄՆ-ից և Հայաստանից։ Վիկտորինայի շրջանակում արծարծվել են հարցեր հարցեր հայոց Եկեղեցու, պատմության, մշակույթի և երաժշտության վերաբերյալ,
  • Անցկացվում են Հոգևոր քննարկումներ ինչպես տարեցների, այնպես էլ համալսարանականների հետ,
  • Զատկական միջոցառումների շրջանում երիտասարդները առցանց արշավ են իրականացրել, ոգևորելով համայնքին միանալ պատարագին առցանց՝ ներկայացնելով, որ «եթե մարդիկ եկեղեցի չեն կարող գնալ, ապա եկեղեցին կարող են այդպես տուն բերել»,
  • Խոսվեց նաև երիտասարդների ստեղծած Հայկական պարերի խմբի և «Ամառային ֆեստիվալ» (Summer festival) ամենամյա ծրագրի մասին։

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը ներկայացրեց,ներկայացրեց ℂoronaℤoom հանդիպումների վեջնանպատակի, տարածաշրջանային ժողովների մասին։ Նա առանձնացրեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու կարևորության հանգամանքը, նշելով, որ տարածաշրջանային ժողովների շրջանակում պետք է այդպիսի ծրագիր ներառված կլինի։

  • Անդրադարձ եղավ նաև ՀԵՀԵՄ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական 2020-2021 ուխտագնացությանը, որը նվիրված կլինի Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակին։ Քննարկվեցին գահակալության 20-ամյակի կապակցությամբ նախատեսվող մի շարք այլ ծրագրեր։
  • Հայր Սուրբը ներկայացրեց նաև ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի թեմերի հետ համատեղ նախատեսվող «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները» խորագրով նախաձեռնությունը։
  • Գրասենյակի թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն երեցկին Մարիամ Հարությունյանը ներկայացրեց Կենտրոնական գրասենյակի «100 հարց եկեղեցու մասին» և «Իմ եկեղեցին»  նախատեսվող նոր նախաձեռնությունները։

Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով։

#ℂoronaℤoom📆Հունիսի 16-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի #ℂoronaℤoom հեռավար հանդիպումը` Մեծ Բրիտանիայի և…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Wednesday, June 17, 2020

Yandex.Metrica