• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ℂoronaℤoom․ Գերմանիա

Հունիսի 11-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը` Գերմանիայի հայոց թեմի Հեսսեն երկրամասի և նորաստեղծ երիտասարդական թևի հոգևոր պատասխանատու` Արժանապատիվ Տեր Գնել քահանա Գաբրիելյանի և ներկայացուցիչներ՝ Տաթև Բաղումյանի (Qyoln), Դվին Փանոսյանի (Bad Orb.), Արեքնազ Եղիազարյանի (Mainz), Համլետ Եղիազարյանի (Ingelheim), Կարեն Բագրատյանի (Marl), Անահիտ Գաբրիելյանի (Kassel) ու Էվելին Ռեռահաննեսյանի (Bruchköbel) հետ։

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով։

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի նախաձեռնությամբ նախ քննարկվեցին օրակարգային հարցերը։

  • Հայր Սուրբը ներկայացրեց ℂoronaℤoom հանդիպումների վեջնանպատակի, տարածաշրջանային ժողովների մասին։ Նա առանձնացրեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու կարևորության հանգամանքը, նշելով, որ տարածաշրջանային ժողովների շրջանակում պետք է այդպիսի ծրագիր ներառված կլինի «Մենք ենք աստծո ձեռքերը» կամ «Մենք ենք եկեղեցու ձեռքերը» խորագրով։
  • Անդրադարձ եղավ նաև ՀԵՀԵՄ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական 2020-2021 ուխտագնացությանը, որը ևս նվիրված կլինի Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակին։
  • Քննարկվեցին Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի կապակցությամբ ձեռնարկներ և նախատեսվող մի շարք այլ ծրագրեր։
  • Հայր Թովման ներկայացրեց նաև ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի թեմերի հետ համատեղ նախատեսվող «Եկեղեցաշինությունն ու երիտասարդները» խորագրով նախաձեռնությունը։
  • Գրասենյակի թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանը ներկայացրեց Կենտրոնական գրասենյակի «100 հարց եկեղեցու մասին», «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները» և «Իմ եկեղեցին» նախատեսվող նոր նախաձեռնությունները։
  • Անդրադարձ կատարվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նախաձեռնություններից «Երիտասարդի աղոթագիրք», «Երիտասարդի պատարագամատույց», «Հայրապետական պատգամներ», «Կայսերինը տվեք Կայսերին, Աստծունը՝ Աստծուն» և այլ հրատարակություններին, քննարկվեցին այդ ձեռնարկների թեմի համար թարգմանություն կատարելու առնչությամբ հարցեր։

Տեր Գնելը Նախ ներկայացրեց համավարակի ընթացքում թեմական կյանքի, առաջացած խնդիրների, գործունեության մասին: Տեր Հայրը նշեց, որ համավարակի պատճառով շատ տուժեց համայնքային երիտասարդական կյանքը, քանի որ ռիսկից զերծ մնալու համարա արգելված էր միջոցառումների կազմակերպումը։ Մի շարք միջոցառումներ հետաձգվել են մինչև Սեպտեմբեր ամիսը։ Տեր Հայրը դրանց շարքում հատկապես նշեց «Արի պարի քոչարի» նախաձեռնությունը։

Տեր հոր խոսքից հետո երիտասարդները ներկայացրեցին ինտելեկտուալ խաղեր կազմակերպելու իրենց նոր ծրագրի գաղափարը, որը նպատակ է հետապնդում դառնալու համաեվրոպական երիտասարդական ծրագիր։

Քննարկումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով

#ℂoronaℤoom 📆Հունիսի 11-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը` Գերմանիայի հայոց թեմի Հեսսեն…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Friday, June 12, 2020

Yandex.Metrica