• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ℂoronaℤoom. Հունաստանի հայոց թեմ

Հունիսի 23-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Առաքելյանի հետ։

Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահը ներկայացրեց համավարակի ընթացքում թեմի երիտասարդների գործունեությունը

  • Կիրակնօրյա դպրոցի աստվածաշնչյան դասերը շարունակվում են ℤoom առցանց հարթակում։
  • Երիտասարդական ծրագրերը ժամանակավոր դադարեցվել են, սակայն ուսանողների հետ առերես հոգևոր քննարկումներ են անցկացվում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։
  • Հեռարձակվել են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի արարողությունները։
  • Թեմի տոնական Ս․ պատարագների առցանց հեռարձակումներ են կազմակերպվում։
  • Իրականացվել են Բարեգործական ծրագրեր։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԵՀԵՄ տարածաշրջանային ժողովների կազմակերպումը, ՀԵՀԵՄ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական 2021թ․ ուխտագնացության կազմակերպման ընթացակարգերը, Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի միջոցառումները՝ «100 հարց եկեղեցու մասին», «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները» և «Իմ եկեղեցին» նախատեսվող նոր նախաձեռնությունները։

Անդրադարձ կատարվեց «Երիտասարդի աղոթագիրք», «Երիտասարդի պատարագամատույց», «Հայրապետական պատգամներ», «Կայսերինը Կայսերին, Աստծունը՝ Աստծուն» և այլ հրատարակություններին։

Հայր Թովման կարևորեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու հանգամանքը։ Նա նշեց, որ Տարածաշրջանային ժողովների ընթացքում այդպիսի ծրագիր ներառված կլինի «Մենք ենք Աստծո ձեռքերը» կամ «Մենք ենք Եկեղեցու ձեռքերը» խորագրով։

Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով։

#ℂoronaℤoom / Հունաստանի հայոց թեմ📆Հունիսի 23-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Sunday, June 28, 2020

Yandex.Metrica