Հուլիսի 3-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Իտալիայի հայոց Հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Տիրայր վարդապետ Հակոբյանի, հովվության երիտասարդական հարցերով պատասխանատուներ՝ Անի Հարությունյանի և Հայկ Աթոյանի հետ։

Հայր Սուրբը և երիտասարդները ներկայացրին համավարակի ընթացքում Իտալիայի հովվության երիտասարդական գործունեությունը։

  • Մինչ համավարակը ծրագրվել էր երիտասարդական ուխտագնացություն, որը չի ստացվել համավարակի պատճառով, սակայն երիտասարդական գործունեությունը ակտիվորեն շարունակվում է առցանց հարթակում։
  • Ապրիլի 7-ին պատրաստվել և հրապարակվել են շնորհավորական տեսաերիզներ, ուղերձներ, երաժշտական կատարումներ և այլն:
  • Հովվության նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Իտալիայի հայ համայնքը տների պատշգամբներից մոմավարություն է իրականացրել:
  • Տեղի են ունենում Հոգևոր քննարկումներ, Սուրբգրային ընթերցումներ:
  • Երիտասարդները իրականացնում են քարոզչություն։

Հանդիպման ընթացքում ՀԵՀԵՄ հեգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը անդրադարձավ տարածաշրջանային ժողովների կազմակերպումանը, քննարկվեցին ՀԵՀԵՄ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական 2021թ․ ուխտագնացության կազմակերպման ընթացակարգերը և Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակի միջոցառումները։

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարոթյունյանը ներկայացրեց «100 հարց Եկեղեցու մասին» և «Իմ Եկեղեցին» նախատեսվող նոր նախաձեռնությունները։

Քննարկվեց նաև «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները» նախագիծը։

Անդրադարձ կատարվեց «Երիտասարդի աղոթագիրք», «Երիտասարդի պատարագամատույց», «Հայրապետական պատգամներ», «Կայսերինը կայսերին, Աստծունը՝ Աստծուն» և այլ հրատարակություններին։

Հայր Թովման կարևորեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու հանգամանքը։ Նա նշեց, որ Տարածաշրջանային ժողովների ընթացքում այդպիսի ծրագիր ներառված կլինի «Մենք ենք Աստծո ձեռքերը» կամ «Մենք ենք Եկեղեցու ձեռքերը» խորագրով։

Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով։

https://www.facebook.com/hehemofficial/posts/2760470947390186