Հունիսի 22-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի, թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի, երիտասարդական ատենապետ Արմենուհի Պետրոսյանի և մշակութային երիտասարդական ծրագրերի պատասխանատու Շուշանիկ Վանցյանի հետ։
Տեր հայրը ներկայացրեց թեմում առկա իրավիճակը և երիտասարդական գործունեությունը համավարակի օրերին։ Նա հայտնեց, որ երիտասարդները լիարժեք մասնակցություն են բերում եկեղեցու բոլոր ծրագրերին։
- Տեր Հայրը նշեց որ խիստ սահմանափակումների պատճառով փորձում են փոքր խմբերով կապը պահել․ փոքր հավաքներ են կազմակերպում առաջնորդարանում կամ դրսում։
- Առցանց դասեր են անցկացվում։
- Պատարագները մեծամասամբ իրականացնում են դրսում և երիտասարդները հետևում են կարգուկանոնի պահպանմանը։
- Երեք հովվություններում հիսունից ավելի ընտանիքների օգնություններ է բաժանվել երիտասարդների մասնակցությամբ։
- Ծնողազուրկներին հագուստ սնունդ է բաժանվում և այս ծրագիրը դեռևս ընթացքի մեջ է։
- Երիտասարդները նախաձեռնում և իրականացնում են նաև վերանորոգման աշխատանքներ, որոնց շրջանակում վերանորոգում են վատ պայմանների մեջ ապրող մարդկանց տները սեփական ուժերով։
- Երիտասարդները նաև օգնության փաթեթների պատրաստման գործընթացին են ակտիվ մասնակցություն բերում։
- Առկա են նաև այլ բարեգործական ծրագրեր։
- Գյուղերում ևս երիտասարդական կենտրոններ կան, որոնցում վերջերս Առցանց դասեր և բանավեճեր կազմակերպվեցին։
- Տեր Հոր խոսքով Գյուղերում իրականացվում են նույն միջոցառումները, ինչ որ քաղաքներում և գյուղերում դրանք ավելի հեշտ են կազմակերպվում։
- Երիտմիությունների տղաները մինչ համավարակը այցելություններ էին իրականացնում ընտանիքներին հոգևոր զրույցներ իրականացնելու։
- Կիրակնօրյա երգչախմբի երիտասարդները ևս այցելություններ են իրականացնում և ոգևորում հայ համայնքին։
- Թեմի առաջնորդի հետ պատարագներից հետո առաջնորդարանում անցկացվում են փոքր խմբերով հանդիպումներ։
- Երիտասարդները նաև տնայց-քարոզներ, հոգևոր զրույցներ են իրականացնում և փորձում են մարդկանց եկեղեցի բերել։ Սակայն տնայցը կշարունակվի համավարակի ավարտից հետո։
- Երգչախումբը ևս գործել է դտնփակ պատարագների ժամանակ, սակայն անվտանգության կանոննորից ելնելով ավելի քիչ անդամներով։
- Անդրադարձ եղավ նաև թեմում իրականացվող «Տոլմայի փառատոնին», «Հարիսայի փառատոնին», որոնք սակայն համավարակի ընթացքում չեն իրականացվի։
ℂoronaℤoom հանդիպման ընթացքում մեզ միացավ նաև Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, որը ողջունեց ԿԳ-ի այս տեսակ հանդիպումների կազմակերպումը։
Հայր Սուրբը խոսեց համավարակի դրական և բացասական հետևանների մասին։ Նա նշեց, որ այս փուլում մարդիկ չեն մեկնել արտագնա աշխպատանքի, ինչի արդյունքում Ջավախքի հայերը շատ չեն բացակայում։
Տարածաշրջանում կա 130 գյուղ և 6 քաղաք, այժմ բոլորը զբաղվում են գյուղատնտեսությամբ։
Հայր Մաղաքիան նշեց նաև, որ ՀՕՖ-ի հետ համագործակցությամբ այժմ պատրաստվում են չքավոր ընտանիքների աջակցության ծրագիր իրականացնել։ Սա ՀՕՖ-ի հետ համատեղ ծրագրի երրորդ փուլն է լինելու։
Թեմի առաջնորդը Հույս հայտնեց համավարակի ավարտին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ այցելելու։
ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը և գրասենյակի աշխատակազմբը ներկայացրեցին ℂoronaℤoom հանդիպումների օրակարգային հարցերը, տեղի ունեցավ ինտերակտիվ քննարկում նախատեսվող ծրագրերի վերաբերյալ։
Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով։
https://www.facebook.com/hehemofficial/posts/2727983003972314