• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

ℂoronaℤoom․ Ռումինիա

Հունիսի 19-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը` Ռումինիայի հայոց թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու` Արժանապատիվ Տեր Օշական քահանա Խաչատրյանի և երիտասարդական հարցերով պատասխանատու Հրանտ Ջաղինյանի հետ։

Տեր Հայրը և Հրանտ Ջաղինյանը ներկայացրեցին համավարակի օրերին թեմի երիտասարդական գործունեությունը.

  • Առցանց տարբեր ծրագրեր օնլայն տուռի ֆորմատով,
  • Պատարագների առցանց հեռարձակման կազմակերպում,
  • Փոքր խմբերով հավաքներ, որոնց շրջանակում կազմակերպվել են համավարակի ընթացքում սահմանված անվտանգության միջոցները,
  • Երիտասարդների հետ հանդիպումներ ℤoom հարթակի միջոցով,
  • Այցելություններ է տարեցներին,
  • Սնունդի փաթեթների և դիմակների բաշխում,
  • Նշվեց նաև, որ ամենամյան հայկական Քանի որ համավարակը խանգարեց իրականացնել «Հայկական փառատոն»-ը, դրա փոխարեն թեմի երիտասարդները երկու, երեք տարբեր ֆորմատների առցանց նախաձեռնություններ կիրականացնեն։

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը ներկայացրեց, որ ℂoronaℤoom հանդիպումների վեջնանպատակը տարածաշրջանային ժողովների հասնելն է, որոնց ընթացքում քննարկվելու են ՀԵՀԵՄ երիտասարդական 2020-2021 ուխտագնացության կազմակերպման ընթացակարգերը։

  • Նա առանձնացրեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու կարևորության հանգամանքը։ Տարածաշրջանային ժողովների շրջանակում պետք է այդպիսի ծրագիր ներառված լինի «Մենք ենք Աստծո ձեռքերը» կամ «Մենք ենք Եկեղեցու ձեռքերը» խորագրով։
  • Հայր Թովման խոսեց ՀԵՀԵՄ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական 2020-2021 ուխտագնացության մասին, որը նվիրված է լինելու Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակին։
  • Քննարկվեցին նաև գահակալության 20-ամյակի կապակցությամբ նախատեսվող ձեռնարկներ և մի շարք այլ ծրագրեր։
  • Գրասենյակի տեղեկատվական հարցերով պատասխանատու Սամվել Շահնազարյանը ներկայացրեց նաև ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի թեմերի հետ համատեղ նախատեսվող «Եկեղեցաշինությունն ու երիտասարդները» խորագրով նախաձեռնությունը։
  • Թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանը ներկայացրեց Կենտրոնական գրասենյակի «100 հարց եկեղեցու մասին», «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները» և «Իմ եկեղեցին» նախատեսվող նոր նախաձեռնությունները, որոնց շուրջ Կենտրոնական գրասենյակ-թեմեր համագործակցությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։
  • Անդրադարձ կատարվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նախաձեռնություններից «Երիտասարդի աղոթագիրք», «Երիտասարդի պատարագամատույց», «Հայրապետական պատգամներ», «Կայսերինը տվեք Կայսերին, Աստծունը՝ Աստծուն» և այլ հրատարակություններին, քննարկվեցին այդ ձեռնարկների թեմի համար թարգմանություն կատարելու առնչությամբ հարցեր։

Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով:

#ℂoronaℤoom📆Հունիսի 19-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը` Ռումինիայի հայոց թեմի…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Wednesday, June 24, 2020

Yandex.Metrica