ℂoronaℤoom․ Ռուսաստան և Նոր Նախիջևան
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Թեմական երիտասարդական միությունների կապերի բաժինը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ մայիսի 31-ին մեկնարկեց հեռավար հանդիպումների շարք՝ թեմական երիտասարդական միությունների հոգևոր և աշխարհիկ պատասխանատուների հետ։ Օրակարգում համավարակի օրերին Հայ Եկեղեցու երիտմիությունների գործունեության իրազեկումն ու Տարածաշրջանային ժողովների հեռավար կազմակերպումն է։
Այսօրվա մեր հանդիպումը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի երիտասարդաց միության պատասխանատուներ Տեր Մուշե քահանա Ենգիբարյանի, Վարդան Պողոսյանի և Անահիտ Պետրոսյանի հետ էր։
Օրակարգային մի շարք հարցերին անդրադառնալուց հետո պատասխանատուները ներկայացրին համավարակի ընթացքում իրականացրած ծրագերը։
Դրանց շարքում են․
- կարոտյալներին գումարի, սննդի և դեղորայքի տեսքով օգնությունը,
- հասարակական հիմունքներով համագործակցություն հոգեբանական աջակցության կարիք ունեցող մարդկանց հետ,
- այդ օրերին Հայրենիք տեղափոխվող և օդանավակայանում սպասող մեր բազմաթիվ հայրենակիցներին սատարելն ու սննդով օգնելը։
Համավարակով պայմանավորված՝ Հայ եկեղեցու բոլոր թեմերում իրականացվում են Սուրբգրային առցանց սերտողություններ։
🇦🇲Հանրապետության օրը թեմի երիտասարդները յուրօրինակ նշեցին՝ իրենց իսկ կատարմամբ՝ հայրենասիրական երգերի ֆլեշմոբով։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմական երիտասարդության շրջանում ձևավորվել է ավանդույթ՝ ամեն տարվա հունիս ամսին կազմակերպել ինտելեկտուալ միջթեմական խաղ, որն իրականացվում է հարյուր և ավելի երտասարդների հետ։ Այս տարի այն իրագործվելու է առցանց։ Հաջողություն ենք մաղթում մեր սիրելի երիտասարդներին։
#ℂoronaℤoom💢ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Թեմական երիտասարդական միությունների կապերի բաժինը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ…
Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Sunday, May 31, 2020