• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Կրասնոդարում անցկացվեց հայագիտության 8-րդ տարածաշրջանային օլիմպիադան

Մայիսի 12-ին Կրասնոդարում տեղի ունեցավ հայագիտության 8-րդ բաց տարածաշրջանային օլիմպիադան։ Ավանդական դարձած միջոցառումը, որն ամեն տարի անցկացնում է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կրասնոդարի տարածաշրջանային մասնաճյուղը, մի քանի առումներով ռեկորդային էր։ Այս տարի օլիմպիադային մասնակցեցին ամենամեծ թվով մասնակիցներ՝ 85, ռեկորդային էր նաև երիտասարդ հայագետներին ներկայացնող մարզերի թիվը։

Օլիմպիադան նվիրված էր հայոց գրերի հիմնադիր, Աստվածաշնչի թարգմանիչ Ս․ Մեսրոպ Մաշտոցին և ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, ուսուցիչ և հասարակական գործիչ Արամ Խաչատրյանին, ով 2023 թվականի հունիսի 6-ին դառնում է 120 տարեկան։

Հյուրերին և մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց «Ռուսաստանի հայերի միության» Կրասնոդարի երկրամասի մասնաճյուղի նախագահ Կամո Հայրապետյանը։ Հայկական կազմակերպության ղեկավարը նշեց, որ հայ ժողովրդի լեզուն, պատմությունը և մշակույթը հիմք են հանդիսանում ցանկացած հայ համայնքի զարգացման և հզորացման համար, ինչի կապակցությամբ հայագիտության ավանդական օլիմպիադայի անցկացումը կարևորագույններից է։