Մայիսի 18-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ թեմի երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ Երեւանի Թումոյի այգում տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված Համբարձման տոնին։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ազգագրական երգի ու պարի խմբեր։ Երիտասարդ աղջիկները ծաղկեպսակներ հյուսեցին եւ ցուցադրեցին վիճակահանության ժողովրդական ծեսը։
Մասնակիցներին կաթնապուր հյուրասիրվեց։