Մայիսի 26-ին Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ  Թումոյի այգում նշվեց Սուրբ Համբարձման տոնը։

Ավանդական դարձած տոնակատարությունը համեմված էր ազգային երգ  ու պարով, <<Ջանգյուլում>> ժողովրդական խաղով, ավանդական կաթնապուրի, գաթայի հյուրասիրությամբ։