Մարտի 11-ին տեղի ունեցավ ԱՀԹ երիտասարդաց միությունների Հոգևոր Խորհրդի և ատենապետերի ընդլայնված ժողովը՝ օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և նախագահությամբ միությունների պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի:
Օրակարգի հարցերն էին.
- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2022թ. հուլիսի 6-10-ը կայանալիք «ՀԵՀԵՄ-ը որպես Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացության մասնակցությանը վերաբերվող հարցեր.
- Սբ. Հարության տոնին նվիրված ամենամյա «Կանթեղների երթ»-ի կազմակերչական աշխատանքների վերաբաշխում.
- Երկամյա դադարից հետո (հասկանալի պատճառներով) հուսադրական ոգով և նոր եռանդով վերսկսել Ազգային-Եկեղեցական տոների նշումը,շ։
- Ժողովականները քննարկեցին նաև աշխատանքային և կազմակերպչական բազմաթիվ հարցեր:
- Ժողովը ավարտեց իր աշխատանքները Տ. Պետրոսի աղոթքով: