• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Ամանորյա միջոցառում Կունցևսկու մանկական կենտրոնում

Դեկտեմբերի 25-ին ՆՈՒՌ երիտասարդական միության անդամները կազմակերպել էին ամանորյա ներկայացում՝ «Երեխաների տուն»հաշմանդամ երեխաների սոցիալական աջակության և վերականգնողական կենտրոնում:
Կենտրոնի սաների համար կազմակերպվեց տոնական մրցույթ, որի ընթացքում նրանք անձամբ նկարեցին և ներկեցին տոնածառի խաղալիքները, հավաքեցին ամանորյա տոնածառը։

Մրցույթից հետո տոնի ամենասպասված հյուրը՝ Ձմեռ պապը, երեխաներին հրավիրեց շուրջպարի։ Կենտրոնի սաները պարեցին ամանորյա երաժշտության ներքո, երգեցին իրենց սիրելի երգերը:
Այս տարի ՆՈՒՌ-ի երիտասարդները, բացի տոնական նվերներից, կենտրոնի համար պատրաստեցին ևս մեկ անակնկալ. նրանք շինանյութ ձեռք բերեցին դահլիճը վերանորոգելու համար։ Լավ նախաձեռնությունն իրականացավ շնորհիվ Հայ առաքելական եկեղեցու երիտասարդ ծխականների ջանքերի և ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի   թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի աջակցության։

«Ձեր ջանքերի և օգնության շնորհիվ մեր հաստատության սաները նոր տարեսկզբին կսովորեն նորոգված դասարանում։ Շնորհակալ ենք բոլորիցդ ձեր զգայուն և բարի սրտի համար։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նաև Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ օգնության և աջակցության համար։ ՆՈՒՌ երիտասարդական միության անդամների կողմից մեր հաստատության պատերի ներսում կազմակերպվող տոները միշտ ուրախություն են, ժպիտների ծով և լավագույն տպավորություններ մեզ համար»,- իր խոսքում նշեց կենտրոնի մանկավարժ Վլադիմիր Իլինը՝ հաստատության տնօրեն Ելենա Ցվետկովայի անունից Սրբազանին փոխանցելով շնորհակալական նամակ։

Նշենք, որ Մոսկվայի հայկական եկեղեցու երիտասարդ ծխականները հինգ տարի շարունակ Վերականգնողական կենտրոն են այցելում ՝ տոնական ծրագրերով և թեմատիկ վարպետության դասերով։

Yandex.Metrica