Տեխասի Քերոլթոն քաղաքի Սբ. Սարգիս եկեղեցու ՀԵԵՄ-ի ավագները Հիշատակի օրվա հանգստյան օրերին հյուրընկալեցին 2022 թվականի Ամերիկայի ՀԵԵՄ-ի համընդհանուր հավաքը և սպորտային մրցումները՝ ողջունելով ավելի քան 325 երիտասարդների, ինչպես նաև հոգևորականությաը՝ ժամանած Արևելյան թեմի ողջ տարածքից: Սա 2019 թվականից ի վեր Ամերիկայի ՀԵԵՄ-ի առաջին ոչ վիրտուալ Համընդհանուր հավաքն էր ու սպորտային մրցումները: Միջոցառումը նախագահում էր ԱՄՆ Արևելյան հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:
Ուիքենդը սկսվեց Ամերիկայի ՀԵԵՄ-ի համընդհանուր հավաքով, որը հյուրընկալել էր 65 պատվիրակների, դիտորդների և հոգևորականության՝ արդյունավետ քննարկումներ և ընտրություններ անցկացնելու համար: Այն փակվեց սպորտային առաջնություններով, հանդիսավոր ճաշկերույթով եւ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։