Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընթացող քահանաների պատրաստման երեքշաբաթյա դասընթացի մեկ օրը խոսվեց նաև Հայաստանում և սփյուռքում քրիստոնեական երիտասարդական աշխատանքի կարևորության մասին:

 

ՀԵՀԵՄ գրասենյակից դասախոսությունը վարեցին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը և գրասենյակի ծրագրերի պատասխանատու երեցկին Անգելինա Ալեքսանյանը: Ներկա էր նաև ՀԵՀԵՄ հոգևոր տեսչի օգնական Բարեշնորհ Դավիթ սարկավագ Ազարյանը: