• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

«Անդրանիկը եւ Հայաստանի Հանրապետության ծնունդը»․ ֆիլմի դիտում Շիրակի թեմի երիտմիությունում

Մայիսի 28-ին նշվում է Հանրապետության օրը։ Սույն թվականի մայիսի 30-ին Շիրակի թեմի երիտմիությունում տեղի ունեցավ «Անդրանիկը եւ Հայաստանի Հանրապետության ծնունդը» թեմատիկ փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Ցուցադրությանը ներկա էին ֆիլմի հեղինակ, ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը, պատմաբաններ եւ ֆիլմով հետաքրքրված հյուրեր։
Բացման խոսքից հետո Զորավար Անդրանիկի մասին կենսագրական կարեւոր տեղեկություններ հայտնեց անդրանիկագետ Կարո Վարդանյանը։

Չորս մասից բաղկացած ֆիլմը, կարելի է ասել, ներկաները դիտեցին մեկ շնչով։
Ֆիլմի ավարտին տեղի ունեցավ քննարկում ֆիլմի հեղինակի հետ։ Քննարկումը ոչ միայն օգնեց պատասխան գտնել շատ հարցերի, այլև առաջացրեց նոր հարցեր։