Սույն թվականի ապրիլի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի «ՆՈՒՌ» երիտասարդաց միությունը անցկացրեց կլոր սեղան «Անլռելի զանգակատուն» թեմայով։
Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին հետեւյալ թեմաներով զեկույցները.
1) «Ո՞ւմ կողմից է ներմուծվել «ցեղասպանություն» տերմինը և ի՞նչ է ցեղասպանությունը ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի համաձայն», բանախոս՝ Գրետա Լալայան
2) «Ե՞րբ է իրականում սկսվել Հայոց ցեղասպանությունը», բանախոս՝ Հովհաննես Մինասյան
3) «Հայոց ցեղասպանության իրականացման ծրագիրը»՝ Վալիսա Բարսեղյան
4) «Թուրք բժիշկների հանցագործությունները Հայոց ցեղասպանության ժամանակ»՝ Երվանդ Նազարեթյան
5) «Առաջին համաշխարհային պատերազմը գաղթականների վկայական ընկալումներում հայ մամուլում՝ ռուսերեն և հայերեն լեզուներով, 1914–1920 թթ», բանախոս՝ Կարպիս Անումյան
6) «Օպերացիա Նեմեսիս»՝ Արշալույս Տեր-Մարտիրոսյան
7) «Հայկական ողբերգություն»՝ Արման Գրիգորյան