• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Համագործակցության հրավեր

Երիտասարդական հասարակական կազմակերպությո՞ւն եք, հիմնադրամ կամ պարզապես երիտասարդական նախաձեռնությո՞ւն։ Երիտասարդների համար կամ երիտասարդների մասնակցությամբ տարատեսակ ծրագրե՞ր եք իրականացնում։

Հրաշալի է։

Եկեք միավորվենք «Ավելի միասնական երիտասարդություն» նախաձեռնության շուրջ, ծանոթանանք և օգտակար լինենք միմյանց։

Մենք դիմում ենք հենց ձեզ և ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը ոլորտի ուժերի միավորման և միասնական ուժերով երիտասարդներին օգտակար լինելու համար։

Միասին մենք ուժ ենք և շատ բան կարող ենք փոխել երիտասարդական գործունեության ոլորտում, ավելի նպատակային ու թիրախավորված կարող ենք գործել և լուծել առկա խնդիրները և ի վերջո կծանոթանանք միմյանց հետ։

Հանդիպումները Zoom հարթակում կլինեն, որպեսզի չվտանգենք ձեր և մեր առողջությունը։

Դե ինչ, եթե հետաքրքրեց.

Զանգահարեք՝099 551700 ՀԵՀԵՄ հասարակական կապերի բաժին

կամ գրեք ngo@hehem.am էլ․ հասցեին: