Օրհնությամբ Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Ապարան, Եղիպատրուշ և Սաղմոսավան համայնքների երիտասարդաց միությունների անդամները մարտի 17-ին այցելեցին Ղազարավանի կանանց մենաստան:

Երիտասարդները զրուցեցին միանձնուհիների հետ, նրանց ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, մասնակցեցին տարածքի բարեկարգման աշխատանքներին: