Օգոստոս ամսին տեղի ունեցավ Կանադայի հայոց թեմի ամենամյա «Արարատ» ամառային երիտասարդական ճամբարը:
Այս տարի լրացավ Ճամբարի 15-ամյակը։ Այն շուրջ 200 մասնակից էր ընդգրկել։
Կանադայի 4 կողմերից եկած երիտասարդները մեկ շաբաթ միասին անցկացրեցին՝ վերահաստատելու ազգային ինքնությունը, ամրապնդելու հավատը, առնչվելու հայ մշակույթին։
Այս տարվա հավաքի թեման Ամենայն Հայոց Կաթողիկոսի հռչակած «Ընտանիքի տարի»-ն էր։