Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում՝ Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող տարածքում տեղի ունեցավ Սուրբ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի շենքի բացման հանդիսավոր արարողությունը։
Կուբանի ամենահին հայկական եկեղեցու կիրակնօրյա դպրոցը (օծվել է 1861 թ.) հիմնադրվել էր քառորդ դար առաջ, սակայն գտնվում էր հին, մեկհարկանի շենքում՝ զուրկ ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ համապատասխան պայմաններից։ Ինչպես դպրոցի բացման արարողության ժամանակ ասաց Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Կամո Հայրապետյանը, եկել է իրավիճակը փոխելու ժամանակը. «Մեր երեխաներն ավելի լավ պայմանների են արժանի. կրթության համար»։
Ավելի ուշ Արմավիրի հայ ազգային մշակույթի կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ կլոր սեղան ռուս-հայկական բարեկամության և համագործակցության թեմայով, որով ավարտվեցին օրվա պաշտոնական միջոցառումները։