Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում սույն թվականի ապրիլի 4-ից մեկնարկել է «Աստծո կամքը» 7-շաբաթյա դասընթացը երիտասարդների համար։
Հունիսի 6-ին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը հանդիսավոր կերպով վկայականներ հանձնեց այն երիտասարդներին, որոնք մասնակցել էին «Աստծո կամքը» դասընթացի բոլոր 7 թեմաների քննարկմանը։
Այն երիտասարդները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մասնակցել դասընթացի բոլոր 7 հանդիպումներին, կարող են լրացնել բաց թողնված թեմաները՝ գրանցվելով այստեղ